ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Վերին Դվինում․ «Տեռnր ենք անում, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ ոստիկանները Վերին Դվին համայնքում անօրինական ձերբակալություններ են իրականացնում։

«Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատաիններ էլ կկանչենք»։

Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»,- նշել է պատգամավորը։

Yerevan.Today-ին Արարատի մարզի Վերին Դվինի համայնքի բնակիչներից մեկը պատմեց, որ օրերս վեճ է եղել Դեղձուտ և Վերին Դվին գյուղերի մի քանի բնակչի, այդ թվում՝ Դեղձուտի գյուղապետի միջև․ վեճը եղել է մթերած ծիրանի գումարը ժամանակին չտրամադրելու վերաբերյալ։ Ըստ երևույթին, վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Դրանից հետո ոստիկանությունը ներխուժում է Վերին Դվին ու սկսում բերման ենթարկել մարդկանց՝ անկախ տարիքից, սեռից և նրանից՝ վեճի հետ առնչություն ունի, թե չէ։

Նշենք, որ ոստիկանները Դեղձուտ համայնք չեն մտել, այլ միայն Վերին Դվին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։