ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԿԳՄՍ նախարարը՝ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցող աշխատանքների մասին

Այս գործընթացում շատ որակումներ են հնչել, ես երբեք այդպես չեմ վարվել, բայց պետք է ասեմ, որ այդ որակումների առնչությամբ նաև իրավական գորչծընթաց ենք սկսելու, որովհետեւ մարդիկ պետք է պատասխան տան նրա համար, ինչ խոսում են եւ պետք է պատասխան տան յն բոլոր անհթեթե, իրականությանը չհամապատասխանող, մարդու արժանապատվությունն ու պատիվը ոտնահարող, թիրախավորող և շարունակաբար իրականացնող գործունեության համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման շուրջ զարգացումներին, և մասնավորապես, երեք ԱԺ–ում պատգամավոր Լիլիթ Գալստյանի հայտարարություններին։

«Առաջիկայում կլինեն համապատասխան հայցեր եւ կտեսնենք,թ ե այդ որակումներից որը և ինչքանով տեղի ունի։

Ի՞նչ է տեղի ունենում Ցեղասպանության հուշահամալիրում ու թանգարանում. տեղի է ունենում շատ պարզ բան. ավելի քան 60 տարիների ընթացքում մենք այստեղ չենք ունեցել վերանորոգում, ունեցել ենք լրջագույն խնդիրներ ջրահեռացման հետ կապված, որոնք եթե ժամանակին լուծված լինեին, այսօր այդ խնդիրները չէնք ունենա։

ԲՎացի դրանից, մենք ունեցել ենք իրավիճակ, երբ 2015–ին իրականացվել են աշխատանքներ, իրականացվել են հապճեպ՝ առանց հաշվի առնելու շատ խնդիրներ։ Այսօր մենք ունենք խնդիր, որ թանգարանի 10 տարեկան շենքում հարցեր կան, որոնք պետք է չլինեին, որովհետեւ 10 տարին շատ քիչ է, որ նման հարցեր առաջանան։

Մենք այսօր փորձում ենք մեր կարևորագույն հուշարձանը բերել պատշաճ տեսքի, որովհետեւ այդտեղ ամեն ապրիլի 24–ին բազմահազար մարդիկ են այցելում, և ո՞վ էր պատասխան տալու, եթե այդտեղ մույթերից որեւէ սալ պոկվեր։ Հիմա դա արվում է ըստ օրենքով սահմանված ընթացակարգերի։

Այս ամբողջ աղմուկի ընթացքում մենք նաեւ ճարտարապետների միությունից ստացանք առանձին գրություններ և մե անգամ եւս հրավիրելով մասնագետներին, ոանցկացրեցինք լրացուցիչ քննարկում, որտեղ վերահաստատվեցին բոլոր մասնագիտական մոտեցումները»,– ասաց նա։

Նախարարը նշեց, որ այս նորոգումն իր անմիջական հսկողության տակ է, ամեն շաբաթ այցելու է հուշահամալիր՝ տեսնելու, թե ինչպես են աշխատանքներն ընթանում. «Վստահեցնում եմ, հուշահամալիրը բաց է, թանգարանը բաց է, դրանք երբեք չեն փակվելու»։

Ժաննա Անդրեասյանը շարունակեց. «Մեր օրենսդրությամբ սահմանված են բոլոր մոնիտորինգի գործընթացները։ Մրցույթը անցկացվել է օրենսդրության համապատասխան, եղել է մրցակցային գնում, ընտրված կապալառու ընկերությունն իրականացնում է աշխատանքները, որեւէ խնդիր չկա, բոլոր փաստաթղթերը բաց են, հրապարակված են։

Հենց հիմա կանաչապատման աշխատանքն է իրականացվում, հուշապատին հարակից տարածքն է վերանորոգվում։ Թանգարանի տանիքի ջրահեռացման աշխատանքներն են արվում։ Մինչեւ ամսվա վերջ դրանք կավարտվեն։ Ինչ վերաբերում է մույթերին, դրանց վերաբերյալ տեխնոլոգիական լուծումները գտնված են, դրանք առաջիկայում կմեկնարկեն»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։