ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարությունը ես եմ, եթե կա մեկը, ով իմ դիրքորշմանը հակասող դիրքորոշում ունի՝ դիմումը գրի. Փաշինյան

«ՀԷՑ-ի գործով որևէ մեկը, որևէ տեղ ՀՀ-ին չի կարող հաղթել, այդ թեման վաղուց ավարտված է, և ՀԷՑ-ը պետք է ժողովրդին ծառայի, բացառված է, որ որևէ սցենարով այն շարունակի չծառայել ՀՀ ժողովրդին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, թե Կառավարությունից դիրքորոշում են հայտնել, որ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է, Փաշինյանն արձագանքեց․ «Ով նման դիրքորոշում է հայտնել, թող դիմում գրի գնա։ Կառավարությունը ես եմ, չի կարա որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ, եթե նման մարդիկ կան Կառավարությունում, թող դիմում գրեն, գնան, այլապես ես կհանեմ»,-ասաց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։