Կապ չունի, որ Ավետիս Առաքելյանն իմ փեսան է, ես շատ պատասխանատու եմ ու շատ պահանջելու եմ իրենից ավելի շատ, քան որեւիցե մեկից: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Գյումրիի ավագանու նիստում փոխքաղաքապետի պաշտոնում Ավետիս Առաքելյանի ընտրվելուց հետո հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Ինձ հետ աշխատելը մի քիչ և հեշտ է, և դժվար է:Ասեմ, շատ դժվար է ինձ աշխատելը, ուրեմն իմացեք, որ ես շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ: Ոչ թե այսպես բանով եմ ասում, այլ իրոք այսպես է լինելու: Շնորհավորում ենք»,-ասաց նա:
Ինքը՝ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց իրեն ընտրելու համար. «Շնորհակալություն եմ հայտնում նախագահությանը, որ կարողացա հասնել այս բարձրաստիճան պաշտոնին: Շնորհակալություն եմ հայտնում ձեզանից պարոն քաղաքապետ վստահության և առաջադրելու համար։ Ամեն գիտելիքս, ջանքս ներդնելու եմ հանուն այս պատվաբեր պաշտոնի և հանուն մեր քաղաքի»: