ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կա՛մ վերամշակման գործարանի մրցույթը կկայանա, կա՛մ կադրային որոշումներ կկայացնեմ»․ Տիգրան Ավինյան

«Վտանգը վերացված է։ Նուբարաշենի աղբավայրը ծածկվել է հողով։ 9 օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող։ Փոքր բաներ են մնացել, Փրկարար ծառայությունը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրի հրդեհին, ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Ինչպես հաճախ տեղի է ունենում, մենք պայքարում ենք հետևանքների դեմ։ Ինչ-որ մի փուլի եկել, հանգել ենք նրան, որ պետք է իրականացնենք վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ»,- արձագանքելով զեկույցին՝ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով մտահոգիչ է, որ այդ մրցույթի հետ կապված ոչինչ տեղի չի ունենում․ «Դա հանձնարարված էր բնապահպանության վարչությանը և ԾԻԳ-ին։ Կամ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կամ կադրային համապատասխան որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևան քաղաքի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել չենք կարող»,- ասաց Ավինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։