Առաջարկել են, ես էլ համաձայնվել եմ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վայոց ձորի մարզպետ նշանակվելուն, ասաց Վահագն Արսենյանը։
Հիշեցնենք, որ մինչև այդ, նա զբաղեցնում էր Ջերմուկի քաղաքապետի պաշտոնը։
Արսենյանը նաև ավելացրեց, որ նախկին մարզպետի հետ շատ լավ հարաբերություններ ունի։
Իսկ թե նախկին մարզպետն ինչո՞վ չի գոհացրել կառավարությանը՝ Արսենյանը նշեց.«Ես ի՞նչ իմանամ, ի՞նձ եք հարցնում»։
Լրագրողները հիշեցրեցին, որ իր հայրը ՀՀԿ-ից է եղել, իսկ ինքն արդեն 4 տարի է՝ ՔՊ-ի հետ է ճանապարհ անցնում, արդյո՞ք այդտեղ դիսոնանս չկա․«Ես երբեք կուսակցական չեմ եղել, սակայն ունեմ իմ քաղաքական հայացքները։ Ոչ մի դիսոնանս չեմ տեսնում»։
Արսենյանը նաև հավելեց, որ կիսում է ՔՊ-ի հայացքները և կարծում է, որ սահմանազատմամբ կկարողանան ազատագրել Ջերմուկի օկուպացված տարածքները»։