ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձենդ կտրի… կոռեկտ խոսի՛…մի՛ գոռացեք. լարված իրավիճակ՝ ավագանու նիստում

Երևանի ավագանու նիստում, որտեղ քննարկվում է աղբահանության վճարման համար տրվող արտոնությունները, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ նորից բերել են օրինագիծ, որը խայտառակություն է, խաբում են ՀՀ բնակիչներին, որ իբր ուզում են արտոնություններ տրամադրել նրանց, ովքեր գեներացնում են, արտադրում են աղբ:

«Եթե մենք չենք լուծել աղբի մշակման հետ կապված հարցը, և բերում են այսպիսի նախագծեր, սա խոսում է այն մասին, որ ոչ միայն տգետներ են, այլ նաև կոռուպցիոներներ են, որ հանձնեցին Արցախը և հիմա էլ հասան Երևանին»,- նշեց Փոստանջյանը, ինչին արձագանքեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները: Փոստանջյանը գոռաց. «Ձենդ կտրիր, կարգի հրավիրեք դահլիճում գտնվող գազաններին»: Նրան հորդորեցին «կոռեկտ խոսել»:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։