ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը հարվածել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանին

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ «Շաբաթ առավոտյան Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Ստացված հաղորդագրությունների համաձայն՝ Մեհրաբադ օդանավակայանը թիրախավորվել է սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներից հետո։ Դեպքի մանրամասները դեռևս անհայտ են»,- ասված է հաղորդագրությունում։
ISNA-ն հավելել է, որ օդանավակայանի տարածքում խիտ ծուխ է երևում։
Հիշեցնենք, որ Իրանն ամբողջ գիշեր պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։