Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության գլխավոր գրասենյակին լրատվական թողարկման ժամանակ։ Պայթյունը տեղի է ունեցել IRIB TV3-ի ուղիղ եթերում։
«…(Պայթյունների) ձայները, որոնք դուք լսում եք, փոշոտ (փողոցները)…», — հասցրել է ասել հաղորդավարուհին պայթյունից առաջ՝ Հայֆայի և Թել Ավիվի վրա իրանական հրթիռների անկման մասին ռեպորտաժի ժամանակ։
«Ալլահ Աքբար»,- գոռացել է մի տղամարդ ստուդիայում։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև «սիոնիստական օկուպացիոն ռեժիմի լիակատար ոչնչացումը»։
Հավելենք, որ հրթիռակոծությունից րոպեներ անց հաղորդավարուհին վերադարձել ու շարունակել է վարել ուղիղ եթերը: