ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը հարձակվել է Իրանի վրա․ Թեհրանը ռմբակոծվել է

Այս գիշեր Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանին։ Ռմբակոծվել են մայրաքաղաք Թեհրանը և Թավրիզը:

Իրանի ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական պահապանների կորպուսի հրամանատար Սալամին, Իրանի բանակի փոխհրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդը։ Զոհվել են նաև իրանցի երկու ատոմային ֆիզիկոսներ:
Միջազգային աղբյուրները (The Guardian, AP, Financial Times) հայտնում են, որ Իսրայելը հարձակվել է Իրանի մի քանի ռազմավարական թիրախների վրա, այդ թվում՝ Նաթանզի ատոմային հարստացման կենտրոնի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների, հարվածները եղել են ուղղված նաև Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաբազաներին ու Թեհրանի որոշ կառավարման կենտրոններին։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունները շարունակվելու են «այնքան, որքան հարկ լինի»՝ չեզոքացնելու Իրանի միջուկային ու բալիստիկ ծրագրերը։
ԱՄՆ–ը պաշտոնապես հայտարարում է, որ չի մասնակցել հարձակմանը, սակայն «պատրաստ է պաշտպանել տարածաշրջանում իր շահերը»:
Համաշխարհային շուկաներում աժիոտաժ է: ԱՄՆ ֆոնդային ֆյուչերսներն անկման մեջ են, նավթի գները աճել են շուրջ 5‑6 %՝ առաջացնելով տնտեսական ավել լարվածություն։

Թեհրանը ԱՄՆ-ին համարում է Իսրայելի հարվածների համահանցակից, հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը մինչ այդ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներին։

Միաժամանակ Պենտագոնը հայտարարել է, որ կօգնի Իսրայելին պաշտպանվել և դիմագրավել իրանական հրթիռային հարվածներին:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։