Դատական նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ: «Մամուլը գրել է, որ ՀՀԿ-ն օրակարգ է մտցրել իմփիչմենթի հարցը, ԱԺ-ում լսումներ են պատրաստվում, ի՞նչ կասեք»,- դիմելով Սարգսյանին՝ հարցրեց լրագրողը: «Կարծում եմ՝ ինֆորմացիան բավականաչափ տարածվել է: Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում է եղել ու դրան հասնելու ամենաճիշտ տարբերակը վարչապետին անվստահություն հայտնելն է: Երեկ ի՞նչ տեղի ունեցավ աշխարհում՝ երկու խոշոր իրադարձություն՝ Նեպալում ու Ֆրանսիայում: Ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանը, էսպես ասեմ, քշելու կամ իմփիչմենթի ենթարկելու երկու ձև էր: Մի ձևը Նեպալինն էր՝ բռնություններով, սպանություններով, մյուսը՝ Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով: Հիմա մեր ժողովրդին մենք ի՞նչ առաջարկենք»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը: