ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում բարձրացվել է վրեժխնդրnւթյան կարմիր դրոշը

Իրանի Ջամկարան մզկիթի վրա վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացվել՝ երկրի օբյեկտների վրա Իսրայելի հարձակումներից հետո: Այս մասին հաղորդել է իրանական Fars լրատվական գործակալությունը:

«Կարմիր դրոշը … բարձրացվել է սուրբ Ջամկարան մզկիթի գմբեթի վրա՝ որպես վրեժխնդրության նշան», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նախկինում կարմիր դրոշը բարձրացվել էր 2020 թվականի հունվարի 4-ին՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի վրա ավիահարվածի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի մահից հետո՝ 2024 թվականի սեպտեմբերին:

Դրոշը սովորաբար բարձրացվում է Մուհարրամի ժամանակ, որն իսլամական օրացույցի չորս սուրբ ամիսներից մեկն է, երբ պատերազմներն արգելված են:

Նշվում է, որ այս ժեստը նախազգուշացում է անխուսափելի պատասխան միջոցառումների մասին:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։