«Մենք կառուցողական երկխոսության մեջ ենք գտնվում մեր իրանցի գործընկերների հետ։ Ոչինչ չի արվել և չի արվում Իրանի Իսլամական Հանրապետության կենսական շահերի դեմ»,- «Նյուզ»-ի եթերում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով վաշինգթոնյան համաձայնագրին:
Նա նշել է, որ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակումը վստահաբար օգուտ է բերելու ոչ միայն ՀՀ-ին և Ադրբեջանին, այլ նաև տարածաշրջանի այլ երկրներին, այդ թվում՝ Իրանին։ «Գործարկվելու է Նախիջևանի միջոցով երկաթուղային կապ Իրանի և ՀՀ-ի միջև, որն օգնելու է մեր տնտեսական կապերի էլ ավելի ամրապնդմանը»,- հավելել է նա։