ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կա զոh

Կալիֆոռնիայի Սիմի Վելի քաղաքում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա: Այս մասին հայտնում է ABC-ն։

Ինքնաթիռում միայն օդաչուն է եղել, նա մահացել է։ Վթարի հետևանքով վնասվել են երկու բնակելի տուն, հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակի վայր է ուղարկվել 40 հրշեջ։ Շենքերի ներսում գտնվող մարդիկ չեն տուժել։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ ինքնաթիռը թռիչք է կատարել Լանկաստերի Ուիլյամ Ֆոքս օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Կամարիլո օդանավակայան, որը գտնվում է Լոս Անջելեսից մեկ ժամվա հեռավորության վրա։

Վթարի ենթարկված ինքնաթիռը Van’s Aircraft RV-10 էր՝ մեկ շարժիչով, նշել է գործակալությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։