«Ես էլ կդիմեմ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով, որ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը փաստեր հրապարակի»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին, թե ինչպես է Փաշինյանն արձագանքում Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը ըստ որի՝ «փաստեր ունի, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է»։
«Դա պետք է հանրությանը ներկայացնել։ Բա այդպիսի փաստ ունենա քաղաքական ուժը ու գա, խորհրդարանում նստի, երկու սուտի հարց տա, հետո թողնի կեսից փախչի՞․․․ ՔՕ-ում սուտ մատնության մասին էլ հոդված կա․․․ Ես էլ կդիմեմ Դատախազություն․․․ Եթե փաստերը չհիմնավորվեն, Արծվիկ Մինասյանը պետք է դատվի՞ սուտ մատնության համար, ինչու չէ՞»,- ընդգծեց Փաշինյանը։