ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ հոգևոր առաջնորդությունը կրճատեցիք բանակում. հարց Պապիկյանին

«Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն»,–նշեց Պապիկյանը։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Պաշտպանության նախարարությունը կարգալույծ հռչակված քահանաներին 700 հազար դրամ աշխատավարձ է առաջարկել գնդերեց աշխատելու համար, Պապիկյանը պատասխանեց․

«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց նախարարի հրամանը բացահայտում է, որ մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»։

Լրագրողների արձագանքին այն մասին, որ քահանաներին առաջարկվել է գումարի դիմաց միանալ Փաշինյանի հեղինակած «եկեղեցու բարենորոգման ծրագրին», Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Սուտ է, նման բան չկա։ Ամեն ինչ հրապարակային է։ Իմ հրամանը ես հրապարակել եմ, որ այս տարընթերցումները, հեքիաթները․․․»։

Հարցին՝ կարո՞ղ էր ՊՆ–ը առանց Ամենայն հայոց կաթողիկոսի հետ քննարկելու նման որոշում կայացնել, Պապիկյանը պատասխանեց․

«Հայաստանում բոլոր ինստիտուտներն աշխատում են։ Թող բողոքարկեն, դատարան դիմեն, եթե այդպես է։ Ես չեմ կարծում, որ այդպես է, համաձայն չեմ նրանց հետ։ Իմ բոլոր գործողություններն իրավաչափ են և տեղին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։