Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Աջափնյակում իրար կողք 3 մանկապարտեզ փակել եք ու նվազագույնը 5 տարի պետք է վերանորոգեքԼ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով նաեւ «լայվ» է մտել։
Նա, մասնավորապես, նշել է. «Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից . . .
Ձերոնց՝ ՔՊ և Արամ Զավենի Սարգսյանի համար, արդեն օրինաչափություն է , որ մանկապարտեզները փակում ու մոռանում են տեղը, բայց մի անհամեստ հարց էլի, եթե կարելի է.
Նիկոլ Փաշինյան,
Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Աջափնյակում իրար կողք 3 մանկապարտեզ փակել եք ու նվազագույնը 5 տարի պետք է վերանորոգեք։
Անկեղծ պատասխանեք՝ պահել եք, որ նախընտրական ժամանակ նորից խոստանաք այս 3 մանկապարտեզների վերանորոգո՞ւմը ( N 40, 41, 42 )
Թե բա սիրում ենք Ձեզ ժողովուրդ, ԼՈՒ՞ՐՋ։
Տիգրան Ավինյան, Տիկ ապեր, նախընտրականի ժամանակ խոսք ես տվել, որ 2025 թվականին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն ( կատա՞կ ես արել ապեր)։