«Ինչո՞ւ է կառավարությունը 7 տարի անց նույն դասարանում» հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Վարչապետի ասածը պատկերավոր արտահայտություն է, ցույց տալու համար, որ իրականում յուրաքանչյուրս ունենք անընդհատ սովորելու կարիք»։ Նախարարն այսպես բացատրեց Նիկոլ Փաշինյանի՝ «մենք տգետ ենք, 7 տարի մնացել ենք նույն դասարանում» արտահայտությունը։ «Առկա խնդիրները ցույց են տալիս, որ մեր եղած փորձառությունն ու գիտելիքը անընդհատ կարիք ունեն թարմացման։ Կոնկրետ պաշտոնյաների դեպքում նաև կարևոր է նրանով, որ կապը իրականության հետ չկորի և իրականությունում մեր ընդունած որոշումների արտացոլանքը միշտ լինի հստակ ու պարզ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Ժաննա Անդրեասյանը։