ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է տեղեկացնում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը

Ինչպես հայտնել էինք՝ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրագրողների հետ զրույցում հանդիպումը որակեց դրական՝ հաստատելով տեղեկատվությունը, որ հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։

Հարցին՝ ադրբեջանական տարածքում որոնողական աշխատանքները ե՞րբ կսկսվեն, Արմեն Աբազյանը պատասխանեց․ «Ես չբարձրաձայնեմ՝ երբ կմտնենք, բայց նախնական պայմանավորվածություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։