Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից օգտագործել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, նման արտահայտություն փաստաթղթերում չկա եւ երբեք չի եղել։ Այս մասին ՄԱԿ–ի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի՝ ինչ նկատի ունի այդ խոսույթն օգտագործելիս, որովհետեւ Հայաստանյան իրականությունում դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է աասոցացվում։ Մենք օգոստոսի ութին հստակ խոսույթ ենք հաաձայնեցրել։ Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին, չեմ հասկանում՝ որն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ տեքստերի հոլովումը։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք չի պարգեւո՞ւմ. ինձ օրինակ պարգեւում է։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» եւ այդօրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում եւ ընկալում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ՝ ի հեճոուկս ձեռք բերված պայմանավորվածություննեչօ»,– ասել է Փաշինյանը։