ՆԳՆ Կոտայքի փրկարար վարչության պետը «ԱրմԼուր»-ի հետ զրույցում նշել է, որ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են․ «Վաղ առավոտից իրականացնում ենք որոնողական աշխատանքներ Մարմարիկ բնակավայրում, Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել շուրջ 218 փրկարար ծառայող, 170 ոստիկանության ծառայողներ, կինոլոգիական երկու խումբ, ջրասուզակներ, ԱԹՍ-ներ։ Ստուգվում են բոլոր վարկածները։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց դեռ արդյունքի չենք հասել։ Ըստ ծնողների, բնակիչների ասածի, հիմնական ուժերը ներգրավվել ենք գետի երկայնքով։ Ոչ մի հետք չենք գտել դեռ»։