ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հույս ունենք, որ վերջին խոչընդոտն էլ կվերացվի. Ադրբեջանի դեսպանը հիշեցրեց իրենց նախապայմանի մասին

«Բարի գալուստ Գերմանիա, պարոն վարչապետ». Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը Բեռլինում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայերենով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա, մասնավորապես, ասաց. «Մեր տարածաշրջանում վիթխարի փոփոխություն, վերափոխում է տեղի ունենում, աներևակայելի, որ մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։ Սա ամենակայուն ու խաղաղ ժամանակաշրջան է մեր հարաբերություններում, որին մենք հասել ենք և դուք եք հասել։ Մենք թեթևացել ենք, որ ապագա սերունդները, մեր երեխաները, թոռները չեն ժառանգի այս ցավոտ ու տևական հակամարտությունը և հուսանք մշտապես կապրեն խաղաղության մեջ։ Ադրբեջանը, իհարկե, նախաձեռնող էր խաղաղության օրակարգի, մենք գործել ենք հստակ և նպատակային։ Դուք էլ նշեցիք իրական օգուտները խաղաղության, մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել ու այլ կարևոր քայլեր էլ դեռ կձեռնարկենք շուտով։ Մենք, իհարկե, հույս ունենք, որ մեր ձեռք բերած Վաշինգտոնյան համաձայնությունները կյանքի կկոչվեն լիարժեք, այդ թվում, իհարկե, TRIPP ուղին, որը անխոչընդոտ կապ կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որը մեծագույն կարևորություն ունի։

Ինչ վերաբերում է վերջին խոչընդոտին՝ Սահմանադրության մենք հույս ունենք, որ դա էլ կվերացվի, որպեսզի մենք կարողանանք պաշտոնապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Հիմա արդեն մենք ապրում ենք խաղաղության տարածաշրջանում, երկու կողմերը դա ընդգծում են»։

Ադրբեջանի դեսպանը հայտարարեց, որ հայերից ու ադրբեջանցիներից 5 տարի պահանջվեց խաղաղության հասնելու համար. «Մենք մեզ կարող ենք այս առումով շնորհավորել, մեր ժողովուրդները Խաղաղ միասին ապրել են, ու մենք կարող ենք դա նորից անել, ես դրա մեջ համոզված եմ։ Ադրբեջանը վճռական է այդ ճանապարհով ընթանալու դեպի խաղաղություն, կայունություն և բարեկեցություն մեր տարածաշրջանում»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես երախտապարտ եմ ջերմ ողջույնի համար, բայց մյուս կողմից, ես մտածում եմ՝ արդյո՞ք Ադրբեջանը ցանկանում է որ տարածքային պահանջներ լինեն Հայաստանի սահմանադրության մեջ, թե ոչ։ Երբեմն իմ տպավորությունը, գիտե՞ք, որն է, որ մեր ադրբեջանցի գործընկերները շատ են ուզում, որ մեր սահմանադրությունը պարունակի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, բայց գիտեք, չկան տարածքային պահանջներ, չունենք տարածքային պահանջներ մենք։ Մենք պատրաստ ենք դա ապացուցել։

Մեր ռազմավարությունը հետևյալ է, լինել հետևողական, առանց լարվածության և դրական և խաղաղ մթնոլորտում ներկայացնել ու բացատրել մեր դիրքորոշման բոլոր նշպությունները։

Իրականությունը հետևյալն է, անգամ հաշվի առնելով, որ Ադրբեջանը անկեղծորեն կարծում է, որ կան տարածքային պահանջներ Հայաստանի Սահմանադրության մեջ, այդ խնդրի ամենաարագ լուծումը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է և ուղարկումը վավերացման։

Եթե մեր Սահմանադրական դատարանը ասի, որ համաձայնագիրը ամբողջովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը, այն կգնա խորհրդարան, վավերացվի և այն կստանա բարձրագույն իրավական ուժ։ Այդ պարագայում տեսականորեն, գործնականորեն չեն կարող լինել որևէ տարածքային պահանջներ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։