ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրմշտոց` հոգևորականների և ուժայինների միջև. Գարեգին Բ-ն կանխեց բախումը

Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լարված իրավիճակ է։ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները գտնվում են այնտեղ։ Նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև, կադրերով երևում է, որ Գարեգին Բ-ն ևս այնտեղ է, թույլ չի տալիս, որ բախում տեղի ունենա։
Նշենք, որ կա Քննչական կոմիտեի քննիչի՝ Միքայել Սրբազանին ձերբակալելու և կալանավորման ներկայացնելու որոշում։ «Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ համապատասխան հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսին։ Վարույթը նախաձեռնվել է իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու համար։ Ակնհայտ է, որ սա հակաեկեղեցական գործընթացների շրջանակում է կատարվում։ Ընթացակարգը այսպես է լինելու․Միքայել սրբազանը եթե ներկայանա ՔԿ, պետք է իրենք միջնորդություն ներկայացնեն դատարան՝ կալանքի հարցը լուծելու համար։ Դրանից հետո դատարանը կորոշի։ Ուզում եմ տեղեկացնեմ, որ Միքայել սրբազանին պաշտպանելու համար փաստաբանական խումբ է ձևավորված»,- ՔԿ–ից ուղարկված փաստաթուղթը ընթերցել էր փաստաբան Արա զոհրաբյանը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։