ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովհաննես Ծառուկյանը՝ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մարզիկ-զինվորների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով․

Սուրբ Հարության տոնը քրիստոնեական հավատքի ամենալուսավոր խորհուրդներից է։ Այս խորհրդավոր օրը Տիրոջ Հարության ավետիսով և անսահման խոնարհումով այցելեցինք Եռաբլուր՝ աղոթքով և լռությամբ գլուխ խոնարհելու մեր անմահացած քաջորդիների հավերժ հիշատակի առաջ։
Սուրբ Հարությունը մեր ազգային ոգու վերածնունդն ու միասնականության վկայությունն է։ Մեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում։
Խոնարհում, փառք և հավերժ հիշատակ մեր հերոսներին։
Թող Տիրոջ օրհնությունը մշտապես ուղեկից լինի մեր ժողովրդին և հայրենիքին։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։