ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հեռացեք ստեղից, դու շատ վատ մարդ ես». Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս եկավ ու սկսեց բղավել լրագրողների վրա

Ես հայտարարությամբ հանդես եմ եկել, ոչ մեկից հարցին չեմ պատասխանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Խաչատուր Սուքիասյանը 24News.am-ի հետ զրույցում պնդել էր, որ 2023 թվականին արցախցիները չեն կռվել եւ ընդամենը 10 զոհ են ունեցել: Այս հայտարարությունը վրդովմունքի բուռն ալիք էր բարձրացրել արցախցիների շրջանում: Ավելի ուշ նա հայտարարություն էր տարածել, որ 210 զոհի փոխարեն ասել է 10 զոհ, որի համար ներողություն է խնդրում:

«Հայտարարությամբ հանդես եմ եկել, լռեք: Շփոթվել եմ, հետո հայտարարություն եմ տարածել»,-ասաց նա:

Երբ լրագրողը նշեց, որ այդ հարցազրույցում մի քանի անգամ նշել է այդ մասին, Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս եկավ եւ սկսեց բղավել ու ձեռքը տնկել լրագրողի վրա. «Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստեղից: Չեմ տալիս հարցազրույց, հեռու գնացեք: Չեմ ուզում հարցազրույց տալ: Դու շատ վատ մարդ ես: Դուք փող եք աշխատում, ուզում եք ձեր յութուբներով ձեզ շատ մարդ նայի, բայց ես ձեզ մարդկային ասացի՝ շփոթվել եք: Երբ եղել էր պայթյունի դեպքը, պահի տակ 210-ի պահով 10 ասեցի: Ես ուզում էի ասել, որ մարդիկ պայթյունից էլ են զոհվել: Մարդ եմ, ուղեղիս մեջ էդ թիվն եղել, ներողություն եմ խնդրել, անհարմար չի՞: Մարդ եմ, չէ՞:

Ես մեքենայի մեջ եմ հիշել, զանգել եմ մեր տղաներին, ասել եմ՝ մի հատ ճշտեք, ոնց որ սխալ թիվ եմ ասել: Կա՞ մարդ, որ չի շփոթվում»,- հայտարարեց նա:

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։