ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Փաշինյան ջան, շատ եք նիհարել. վանաձորցի կինը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և կառավարության այլ անդամների հետ այցելել է Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան դպրոց: Դպրոցում կառուցվել է մարզադահլիճ, իսկ հիմնանորոգումն ընթացքի մեջ է:

Դպրոցում շրջելուց հետո, վարչապետին դպրոցի բակում սպասում էին վանաձորցիները:

«Պարոն Փաշինյան ջան, էս խի ես սենց նիհարել, շատ եք նիհարել»,- ասաց հավաքված կանանցից մեկը: Ինչին ի պատասխան, Փաշինյանն ասաց, որ նիհարելը լավ է, վատ բան չէ:

Հավաքվածներցի մեկն էլ ասաց՝ հեղափոխութունից հետո ամեն օր յութուբում ասում է՝ երբ պե՞տք է բնակարան ունենան:

«Հեղափոխության իմաստն ու նպատակը երբեք այն չի եղել, որ մարդկանց տներ բաժանեն: Հեղափոխության նպատակն եղել է այն, որ մարդկանց աջակցի, օգնի, դրդի, դնի այն վիճակի մեջ, որ մարդիկ իրենք աշխատեն, վաստակեն, պետության հարկերը վճարեն և իրենք իրենց համար բնակարան ձեռք բերեն»,- ասաց Փաշինյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։