ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Սարգսյանը հիասթափվա՞ծ է. հարց պատգամավորին

Որևէ արտառող բան տեղի չի ունեցել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ինչպես է ընդունում նախօրենին ՔՊ համաժողովում վարչության անդամ չընտրվելու փաստը։

«Եղել է քարոզարշավ, մեր կուսակցականներն ըստ քարոզարշավի ընտրել են այն թեկնածուներին, ում ցանկացել են։ Տեղի են ունեցել թափանցիկ, պարզ ընտրություններ»,-ասաց Հայկ Սարգսյանը։

Հարցին, թե հիասթափվա՞ծ է թիմից՝ պատգամավորը պատասխանեց.

«Ինչի՞ց պետք է հիասթափված լինեմ»։

Նա անհեթեթ անվանեց տեղեկությունները, թե հնարավոր է իրեն հեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։