ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարցը. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է՝ չի քննարկվում Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը։

«Նման բան չկա, Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Սիմոնյանի խոսքով՝ այս թեմայով քննարկումներն աբսուրդ են։

«Նման բան չի քննարվում ու չի էլ կարող քննարկվել, մի խոսքով՝ չգիտեմ, թե ով է նման «խելացի» բաներ ասում»,- հավելեց ԱԺ նախագահը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։