ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստան անտիցիկլոն է ներթափանցում․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևան քաղաքում՝
Ապրիլի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-5-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 2-4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։