ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակակոռուպցիոն կոմիտեում տեղի է ունեցել Հովիկ Աղազարյանի ու Աշոտիկ Կամավոսյանի առերեսումը

Հակակոռուպցիոն կոմիտեում տեղի է ունեցել Հովիկ Աղազարյանի ու Աշոտիկ Կամավոսյանի առերեսումը, հայտնում է «ԱրմԼուր»-ը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու համար։ Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն էր, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:
Գաղտնի քվեարկության արդյունքում՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։