«Ավելորդ, դատարկ բամբասանքներից զերծ մնալու համար միանգամից հայտարարում եմ՝ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ»,- իմփիչմենթի թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Հիշեցնենք՝ Զուրաբյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու ԱԺ ընտրություններում։