Այս պահին ՊՆ-ի մոտ լարված իրավիճակ է։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում էին ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հետ հանդիպում։ ՊՆ-ից առաջարկեցին հանդիպել փոխնախարար Արման Սարգսյանի հետ, սակայն ծնողները համաձայն չեղան․ «Ստորաբար խաբեցին մեզ, ասել էին՝ կգաք, ձեզ կընդունեն։ Հիմա խաբեցին, իրենց խոսքի տերը չեղան»,- ասաց ծնողներից մեկը՝ նշելով, որ Արման Սարգսյանին հարց չունեն տալու։
«Հավատացել էինք, բայց էլի հերթական անգամ փորձեցին հրահրել, ծնողներին բարկացնել, ասել, թե անկառավարելի ենք»,- նշեց Ղուկասյանը։
«Մինչև մեր վերջին շունչը պայքարելու ենք, պիտի իմանան, որ քնած չենք, ամեն օր պրպտում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։
«Տարբեր կառույցներ ենք գնում, միայն ՊՆ-ն չի, բայց էս վերջերս կառույցներից սկսել են ծնողների հետ չհանդիպել։ Նշանակում է՝ մարդիկ արխային են ընկել։ Բարձրաստիճան պաշտոնյաներին եմ ասում՝ արխային մի ընկեք, չկա նման բան»,- հավելեց նա: