«Ալռոսա»-ից գողացված ադամանդները մատակարարվել են մի ընկերության, որի շահառուն գործարար և Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն: Ավելի վաղ լրատվամիջոցը գրել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են հանցախմբի, որն ընկերությունից գողացել է չմշակված ադամանդներ՝ Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար, և որ ձերբակալվածների թվում է ընկերության աշխատակիցը։