ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազը կգնա՞ քաղաքապետի հետեւից. մեկնաբանում է Ավինյանը

Եթե մենք մամուլի նմանատիպ հոդվածների վրա մեր մեկնաբանությունները կամ գործողությունները կառուցեինք, կարծում եմ շատ սխալ տեղում կլինեին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ԱՆԻՖ-ի գործով դատախազը գալու է իր հետեւից, եւ դա պայմանավորված է ՔՊ վարչության ընտրություններից առաջ իրեն չեզոքացնելու ցանկությամբ:

«Իմ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»,- ասաց նա:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինքն ի՞նչ հարաբերություններ ունի, Ավինյանը պատասխանեց., «Մտերիմ»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։