«Գինոսյանը թե որպես ընկեր, թե որպես ազգային գործիչ և մեծ հայ՝ անմահ է։ Իր ֆիզիկական կորուստը բոլորիս համար մեծ ցավ է, Գինոսյանը չի ապրել իր անձի համար և այսօր էլ շարունակում է ապրել մեզ համար, նա հզոր հայ է»,- այս մասին Եռաբլուրում Գագիկ Գինոսյանի տարելիցին նվիրված արարողության ժամանակ ասել է երգիչ Արսեն Հովսեփի Գրիգորյանը։
Այսօր Եռաբլուրում տեղի է ունեցել ազգագրական պարերի մասնագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հասարակական գործիչ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Մարտիրոսի Գինոսյանի մահվան տարելիցին նվիրված արարողությունը։
«Բախտավոր և երջանիկ եմ, որ ճանաչել եմ Գագիկ Գինոսյանին։ Գինոսյանը ոգեղեն էություն էր, ով լցված էր նախնյաց լույսով ու զորությամբ, մարդ, ով իր ողջ կյանքի ընթացքում փնտրեց, գտավ և փոխանցեց սերունդներին իրական հայի տեսակի բանաձևը»,- այս մասին Եռաբլուրում Գագիկ Գինոսյանի տարելիցին նվիրված արարողության ժամանակ ասել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ՝ Արսեն Ղազարյանը։
Այսօր Եռաբլուրում տեղի է ունեցել ազգագրական պարերի մասնագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Մարտիրոսի Գինոսյանի մահվան տարելիցին նվիրված արարողությունը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://yerkir.am/hy/article/2025/02/06/286831