ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Չարենցավանի քաղաքային պանթեոնում այսօր տեղի ունեցավ Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարի օրհնության կարգ

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Չարենցավանի քաղաքային պանթեոնում այսօր տեղի ունեցավ Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարի օրհնության կարգ։ Քաղաքային պանթեոնում հանգչող 59 հերոսների անուններեն այլևս հավերժացած են այս հուշաքարի վրա։ Կատարվել են նաև տարածքի բարեկարգման, խնկամանների, ծաղկամանների ու լուսամփոփների տեղադրման աշխատանքներ։ Անկախության 34-րդ տարեդարձի այս օրը՝ խորհրդանշական այս արարողությունը յուրաքանչյուրիս պետք է ամեն վայրկյան հիշեցնի, որ հենց այս անունների շնորհիվ է այդ անկախությունը հնարավոր դարձել։ Հիշեցնի, որ այս անկախությունը սերունդներին ժառանգություն թողնելու գործում անելիք ունենք յուրաքանչյուրս։ Հավերժ հիշատակ, խնկարկում, խոնարհում, փառք ու պատիվ բոլոր հերոսներին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։