«Ալեն Սիմոնյանի նկարը որ դնեն՝ մարդ կհավաքվի, բայց թե մարդիկ ի՞նչ կանեն նկարի հետ՝ այդ մասին թող ինքը մտածի։ Իրենց մասին հանրային ընկալումը բոլորս գիտենք՝ ինչ է, և նկարի շուրջ մարդիկ հավաքվելու են, բայց ինչպես են վարվելու այդ նկարի հետ՝ կարծում եմ շատերի համար պարզ է և ակնհայտ»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այսօր հնչեցրած արտահայտությանը, թե ընդդիմությունն այսօր 7 հոգի չի կարողանում հավաքվել, իր նկարը եթե դնեն, ավելի շատ մարդ կհավաքվի։