ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երկամսյա կալանք են տվել որդուս»․ Վարդան Ղուկասյան

«Պատին ծեփելով, ասֆալտին փռելով երկիր չեն պահում, երկիրը սիրով են պահում»,- որդու ձերբակալությունից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Հայտնել էինք, որ առավոտյան երեխաների ներկայությամբ ձերբակալվել Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։
«Թոռներիս երեսին ո՞նց պետք է նայեմ, ոնց որ ես եմ պատճառը»,- ասում է Ղուկասյանը՝ նշելով, որ միևնույն է չի պատրաստվում «գլխարկ փոխել»․ «Էս Գյումրու քաղաքապետարանի համար ի՞նչ եք անում, պարտությունը էսքան ցավ է պատճառե՞լ ձեզ։ Էս ի՞նչ ողբ եք կապել, ինչի՞ եք էսքան ոռնում, լռվեք մնացեք, քանի դեռ չեմ խորացել, ձեն չեմ հանել»,- ասում է Ղուկասյանը՝ հայտնելով, որ երկամսյա կալանք են տվել որդուն․ «Քանի՞ անգամ կալանավորեցին որդուս, ու հետո բաց թողեցին։ Սրան վերջը սահման կա՞»,- ասում է Ղուկասյանը՝ առաջադրված մեղադրանքը համարելով անհիմն։ Նրա խոսքով որդու նկատմամբ քրեական գործը «24 քմ խիբարի հետ է կապված, որը քաղաքապետարանում որպես գույք նստած չի եղել»։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։