ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում պարեկները մեքենայից հանում են խցանման մեջ սպասող վարորդին և ուժի գործադրմամբ գետնին պառկեցնում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկներն անհասկանալի պատճառով հանում մեքենայից, ուժի գործադրմամբ պառկեցնում գետնին, այնուհետև տանում անհայտ ուղղությամբ։

Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով NEWS.am–ը դիմեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանին։

«Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել»,–հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։