ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա է գործում. Արթուր Չախոյան

Անհերքելի փաստերով հանրությանը ապացուցելու նպատակով, որ Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա է գործում, միտումնավոր չէի հրապարակել անցած տարվա տեսանյութը և սպասում էի, թե երբ Երևանի քաղաքապետարանը կվճարի այդ կոռուպցիոն աշխատանքների համար։ Դրանից հետո կոռուպցիոն դեպքի մասին հայտնել էի Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին՝ տրամադրելով բոլոր տեսանյութերը, որոնցում ակնհայտ և անհերքելիորեն երևում է, որ առանց բիտում ասֆալտ են փռել, որի դիմաց քաղաքապետարանը վճարել է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը:

«Ասեմ ավելին՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները պնդում էին, որ տեսանյութը դեռ բավական չէ պատշաճ ընթացք տալու համար, և անհրաժեշտ է ասֆալտից նմուշներ վերցնել և լաբորատոր փորձարկման միջոցով պարզել՝ արդյոք բիտում կա, թե ոչ։

Այդ առիթով «պայմանավորվածություն» էր ձեռք բերվել՝ իրենց առաջարկով իմ նշած լաբորատորիայով կատարել փորձարկումը։ Շինբարեկարգման աշխատակցին «պայմանավորվածության» շրջանակում ցույց էի տվել, թե որ հատվածից պետք է ասֆալտի նմուշ վերցվի, և իմ առաջարկած «Դեպարտամենտի» լաբորատորիային իրենք համաձայնվել էին, բայց հետո ասացին՝ չի լինում։ Այնուհետև առաջարկեցի անել «Ճանշինի» լաբորատորիայով, և այդ պահից նրանք պարզապես անհետացան։

Ես ի սկզբանե գիտեի, որ այս կոռուպցիայի մասին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին տեղեկացնելուց հետո այն ծածկադմփոց են անելու։

Այդ իսկ պատճառով էլ նախապես էի պատրաստվել և նրանց տրամադրել անցած տարվա տեսանյութը, որպեսզի հետագայում անմեղ դեմքով չկարողանան կռուտիտ անել ու ասել, թե «տեղյակ չէինք եղել»:

Նիկոլ Փաշինյան, դուք և ձեր թիմակիցներն այլևս իրավունք չունեք հայտարարելու, թե համակարգային կոռուպցիա չկա, քանի որ կոռուպցիան՝ անհերքելի փաստերով, կարելի է ասել «ծամած դրեցի բերանները», պատշաճ ընթացք տալու փոխարեն՝ հերթական անգամ ծածկադմփոց արվեց։

Հո հիմա էլ անմեղ դեմքով չեք ասելու՝ տեղյակ չէիք եղել»,- գրել է նա:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։