«Չեմ պատրաստվում թաքնվել, եկել են իմ հետևից, կգնամ։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած»,- Մայր Աթոռի բակում ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ում ԱԱԾ-ն պատրաստվում է ձերբակալել։ «Այն մասրդիկ, ով այդ խելագարի կամքը կատարում են, ես գնում եմ նրանց հետ»,- ասաց Սրբազանը։
Այնտեղ է նաև Վեհափառ Գարեգին Բ-ն, ով հայտնեց, որ ջանք է գործի դրվելու, որպեսզի արդարությունը վերականգնվի։
Միքայել Սրբազանին փորձում են բերման ենթարկել, նրան Մայր Աթոռից մինչև դարպասներ ուղեկցեց Գարեգին Բ-ն։ Քաղաքացիները և հոգևորականները փակել են ճանապարհը, թույլ չեն տալիս, որ Սրբազանին բերման ենթարկեն։ «Ամոթ, ամոթ»,- վանկարկում են հավաքվածները։