ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրան սպառիչ պատասխան թող տան այն իշխանությունները, որոնց պայմաններում ես գործել եմ. Փաշինյանը՝ գործակալ լինելու մասին

Այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց սպառիչ պատասխան տալ այն խոսակցություններին, թե ինքը Հայաստանում որպես գործակալ է հանդես եկել՝ տարբեր կեղծանուններով։

«Դրան սպառիչ պատասխան թող տան այն իշխանությունները, որոնց պայմաններում ես 1991 թվականից մինչև 2018 թվականը գործել եմ։ Այդ ընթացքում իմ դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցել, ես քրեակատարողական հիմնարկում եմ եղել, իմ բնակարանն են խուզարկել։

Գործնականում ես 20-24 տարի ՀՀ-ում ապրել եմ, ըստ էության, ամենօրյա օպերատիվ վերահսկողության ներքո, և միայն հիմա հետին թվով ցնդաբանություններ են հորինվում՝ իշխանությանը վարկաբեկելու համար։

Եթե տվյալներ լինեին, գոնե հեղափոխության ժամանակ, երբ իշխանությունը փլուզվում էր, պետք է դնեին սեղանին և ասեին՝ տեսեք, ժողովո՛ւրդ ջան, թե ինչ է կատարվում։ Հիմա գնացել-մտել են դիվանի տակ և այնտեղից ինչ-որ բաներ են անում՝ հույս ունենալով, որ դա իրենց թույլ է տալու դիվանի տակից դուրս գալ։ Թույլ չի տալու, իրենց տեղն այլևս բազմոցի հարմարավետ տակն է և այլ կերպ չի լինելու»,-պարզաբանեց Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։