ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազությունից նշում են, որ զինվորները չեն խոնարհվել Աննա Վարդապետյանի առաջ

ՀՀ գլխավոր դատախազությունից նշում են՝ զինվորները չեն խոնարհվել Աննա Վարդապետյանի առաջ։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախօրեին այցելել էր Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ Ցամաքային զորքերի ինստիտուտ, կուրսանտների հետ երկխոսելու «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը ՀՀ զինված ուժերում» թեմայով։

Այցի ընթացքում արված տեսանյութից մի հատված, որտեղ ակնհայտորեն երևում է, թե ինչպես են կուրսանտներն ուղղում նստարանը՝ նստելուն նախապատրաստվելու համար, ապա ողջունում են և կրկին նստարանն իջեցնելով նստում, մանիպուլացվել է՝ ներկայացվելով իբրև զինվորները խոնարհվում են ողջունելիս։

Հստակ պետք է արձանագրել՝ իրականությունն այլ է, ինչն ակնհայտ պարզ է դառնում տեսանյութն ամբողջությամբ դիտելուց։

Խնդրում եմ չտրվել մանիպուլյացիաներին և զերծ մնալ դիտավորյալ խեղաթյուրված տեղեկատվության տարածումից»,- այս մասին հայտարարել է Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։