Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղադրական վերդիկտ ներկայացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Խափանման միջոց ընտրված կալանքն էլ մնաց անփոփոխ։ Դատարանը լրացուցիչ դատական նիստ նշանակեց սեպտեմբերի 29-ին, ժամը 15:30-ին։
Նկատենք, որ վերդիկտը դատավորը կարդաց շնչակտուր, երերուն ձայնով ու ավարտից հետո արագորեն լքեց դատարանի դահլիճը:
«Բանի տեղ մի դրեք, լավ ա լինելու» բացականչեց Սրբազանը: Լրագրողի դիտարկմանը` բայց դատավորի ձայնը երերում էր, Սրբազանը հակադարձեց` չէր երերում:
«Ամոթ, ամոթ», բացականչում էին ներկաները դատավորի հասցեին: