ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. այդ հանրաքվեն չի կայանա. Սերժ Սարգսյան

Որ ասեմ՝ 100 տոկոսով ուրացել են, չէ, կարծես թե այսօր էլ են եկել այստեղ, բայց իմ կարծիքով՝ այդ ճանապարհին են: Այս մասին Ծիծեռնակաբերդի բարձրունքում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ կարծես երկրորդ պլան է մղվել Ցեղասպանության հարցը, իշխանություններն ուրանո՞ւմ են:

Սերժ Սարգսյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն այրելու համար Նիկոլ Փաշինյանի դատապարտող հայտարարությանը, նա մասնավորապես նշեց. «Ինչ էլ անեն, ինչ էլ ասեն, միևնույնն է, մեր ժողովրդի 80 տոկոսն ասելու է, որ նրանք դավաճան են: Այնպես որ, նրանց ասածի վրա ուշադրությունը դարձնելը անշնորհակալ գործ է:

Մանրամասը՝ տեսանյութում․

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։