«Սա չի՞ նշանակում ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու գործընթաց»,- անդրադառնալով ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի և Էներգետիկայի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին, լրագրողները հարց ուղղեցին ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին․ «Էդ այն մարդի՞կ են ասում, որոնք ծակ շապիկներով Հայաստանում եկել են իշխանության Ղարաբաղից, առանց ՀՀ քաղաքացիության դառել են Հայաստանում նախագահ, հետո Հայաստանի ժողովրդին պատկանող ՀԷՑ-ը 12 մլն դոլարով տվել են սրան-նրան։ Դա այն մարդիկ են ասում, որ պատից կախ չտեսնելով՝ ԶՊՄԿ-ում դարձել են բաժնետեր: Բնականաբար, նրանց բիզնես ունակությունների հետ մենք համեմատվել չենք կարող»,- ասաց Ալեքսանյանը։
Հարցին՝ արդյո՞ք կարող է հավաստիացնել, որ ՀԷՑ-ի ազգայնացումից հետո էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի, Ալեքսանյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ հոսանքը թանկանալու որևէ նախադրյալ կա»։