ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն»․ Դավիթ Տոնոյան

«Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն: Ոչ մի բան չեմ բացառում, կարծում եմ, որ ուրիշ կալանավորումներ էլ կլինեն»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ արձագանքելով Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցից հետո գուցե կալանավորումներ լինեն։

Նա նաև հայտնեց, որ իրեն չեն տրամադրել հանձնաժողովի արձանագրությունները․ «Ես այդ հարցը բարձրացրել եմ քննիչ հանձնաժողովում: Ուղիղ բարձրացրել եմ՝ կարո՞ղ են իմ փաստաբաններն ունենալ հարցադրումներ կամ ծանոթանան իմ պատասխաններին, որ հետագայում եթե լինեն քրեական գործեր, մենք պատրաստ լինենք: Բայց ամենակարևորը՝ ես դիմել եմ ԱԺ նախագահին, որ ըստ օրենքի, արձանարգրություններին ծանոթանամ, ինչպես նաև ունենամ հնարավորություն զեկույցին ծանոթանալու, դա իմ օրինական պահանջն է: Մինչև հիմա պատասխան չեմ ստացել, հուսով եմ՝ կստանամ»,- ասաց Տոնոյանը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։