ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք ԱԺ-ում. Լևոն Քոչարյանի ելույթից հետո ՔՊ-ականներն անցան գործի

Քիչ առաջ լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ-ում։ Լևոն Քոչարյանն իր ելույթի ավարտին, խոսքն ուղղելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշեց, որ երբ հայտարարում էր թե գործընկերոջը դուրս կշպրտի, լավ կլինի ուշադիր լինի։ «Ալեն Սիմոնյանը թող իմանա՝ իրեն երբ դուրս շպրտեմ էնտեղից, բարձր ա նստած, շատ ցավոտ ա լինելու»,- ասաց Լևոն Քոչարյանը, ինից հետո արտահերթ եույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Վերջինս Լևոն Քոչարյանին հորդորեց ճանաչել չափերը, հանգիստ պահել, այլապես դուրս կշպրտի իրեն։

Պատգամավորները սկսեցին իրար քաշքշել, սակայն իրավիճակը հարթել հաջողվեց։

 

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։