ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծեծել են, ջшրդել են, հիմա էլ քшշքշում են»․ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին ոստիկանները տեղափոխել են հիվանդանոց

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը սոցցանցի իր էջում ուղիղ եթերով հայտնել է, որ ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։

«Գյումրիում էլի սկսվել է բեսպրեդելը։ Էստեղ դատախազ Չիչոյան կա, հավանաբար նրա պատվերով նոր քրեական գործ է կարվում իմ պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ։ Նա հետաքաննող լրագրող է, ով բազմաթիվ բացահայտումներ է արել Շիրակի մարզում տիրող կոռուպցիայի, ապօրինությունների և տարբեր տեսակի հանցագործությունների վերաբերյալ»,- նշում է Փոստանջյանը։

Նա քիչ անց նաև հայտնում է, որ իր պաշտպանյալին ոստիկանները տեղափոխում են հիվանդանոց։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։