Բոլոր տոմետները քանդվում են, ամբողջը թալանչի ՔՊ-ականներն են այս աշխատանքներն իրականացրել, խայտառակություն: Այս մասին Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութում ասում է հանրային գործիչ Արթուր Չախոյանը։
Նա հարցրեց Նիկոլ Փաշինյանի, թե արդյոք համատարած փշրվող տոմետները կոռուպցիա չէ, միլիոնավոր դրամներ են հատկացրել նման տոմետների համար, ինչու որևէ մեկը չի դատվում դրա համար։ «Բա ինչի՞ սրա համար ոչ մեկին պատասխանատվության չեն ենթարկում, ոչ մեկին չեն ձերբակալում, թե՞ սա նորմալ է, կոռուպցիա չէ: Սա էլ հո չե՞ն ասի՝ սուտ է, նախկիններն են մեղավոր: Թալանչի ՔՊ-ականներն են այս աշխատանքն իրականացրել: Տեսեք, թե ինչ հեշտությամբ է քանդվում: Միլիոնավոր դրամներ են դուրս գրել թքած-կպցրած աշխատանքի համար:
Այ ասպես են պետական միջոցները վատնում, որ մեր երկրի մեկը երկու չի դառնում։
Տեսեք, Նիկոլ Փաշինյանի տեղադրած տոմետներն են»,- մատներով քանդելով փշրվող տոմետները՝ ասում է Չախոյանը։